«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը երեկ խոսեց խաղաղության պայմանագրի կիսով չափ համաձայնեցված տեքստն առաջիկայում ստորագրելու իր պատրաստակամության մասին։ Տպավորություն է, որ այսպես շարունակվելու դեպքում երբեմնի դուխով վարչապետն առաջիկայում խնդրագիր-աղերսագիր է հղելու Ալիեւին կամ էլ լացելով լայվ է մտնելու, որ համոզի՝ չմերժեն իրեն, ստորագրեն այդ թղթի կտորը։