Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից նախորդ շաբաթ մահացել է ևս 2 քաղաքացի։ Panorama.am-ը ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Մարիամ Ծատրյանից տեղեկացel 1, որ քաղաքացիները 80 տարեկանից բարձր էին, ունեցել էին մի շարք ուղեկցող քրոնիկ հիվանդություններ։ Այսպիսով, Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդից այսօրվա դրությամբ մահացել է 3 մարդ, սեպտեմբերի 6-ի դրությամբ գրանցված է Արևմտյան Նեղոսի տենդի լաբորատոր հաստատված 108 դեպք։