Սեպտեմբերի 9-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց շվեյցարահայ գործարար և բարերար տիար Վահե Գաբրաշին, ով Սուրբ Էջմիածին էր այցելել Մայր Աթոռին ընծայաբերելու համաքրիստոնեական սուրբ Վլաս եպիսկոպոս Սեբաստացու (III-IV դ․) մասունքը։ Նորին Սրբությանը փոխանցելով հայազգի սրբի մասունքարանը՝ տիար Գաբրաշը ուրախությամբ ընդգծեց, որ այն Սուրբ Էջմիածնին է նվիրաբերում Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման պատմական առիթով։