«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 7-ին, ՔՊ-ն, բառի բուն իմաստով, տժժացել է Սեւանի կառավարական առանձնատանը, որտեղ «հյուրընկալվել» էին Փաշինյանի հարկի տակ, բայց հյուրասիրել են ոչ թե տանտերերը, այլ՝ «գերմանական հաշվով»․ յուրաքանչյուրը 25 հազար դրամ գումար է «քցվել», որ ընտանիքը ծախսի տակ չընկնի։ Մենք գրել էինք, որ ՔՊ-ն պետք է հավաքվեր դեռ հուլիսի 9-ին` ԱԺ աշխատանքների ավարտից հետո, սակայն ընդդիմության պայքարի պատճառով դա հետաձգեցին մինչեւ աշուն։