«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին: Ստորև ներկայացնում ենք Արմեն Աշոտյան-քաղաքացիներ հարցուպատասխանը. – Ալիևը շարունակ պահանջում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը: Փաշինյանն ասաց, որ կհամաձայնի հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը ստորագրելուց հետո։ Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը։ Արմեն Աշոտյան.- Ալիևի ցանկությունը բացատրելի է․ Արցախն օկուպացնելուց և հայաթափելուց հետո նա ցանկանում է վերացնել նաև Արցախի հարցով զբաղվող մանդատ ունեցող միակ միջազգայնորեն ճանաչված կառույցը։ Ի հակասում սեփական ամպագոռգոռ հայտարարությունների՝ նա լավ գիտակցում է, որ Արցախի խնդիրը փակված չէ, և ԵԱՀԿ ՄԽ-ի գոյությունը դրա միջազգային արձանագրումն է։