«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Բուլղարիայում մի քանի օր շարունակ պահված և ֆիզիկական բռնության ենթարկված ՀՀ քաղաքացիները դիմել են ՀՀ արտգործնախարարություն։ «Ժողովուրդ» օրաթերթը մի քանի անգամ ահազանգել է, որ վերջին շրջանում Բուլղարիան խտրական և անբարեհաճ վերաբերմունք է ցուցաբերում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ։