«Հայոց Եկեղեցու կանոնի համաձայն սուրբ յուղով կամ Մյուռոնով օծվում են եկեղեցին, մատուռը, Սուրբ Սեղանը, Մկրտության ավազանը, խաչքարերը, ինչպես նաև աստվածապաշտության մեջ կիրառվող այլ առարկաներ՝ խաչեր, պատկերներ։ Հայոց Եկեղեցում Մյուռոնը կիրառվում է հետևյալ խորհուրդների և ծեսերի ժամանակ։ Դրոշմի խորհուրդ Մկրտությունից հետո կատարվում է Դրոշմի խորհուրդը, որի ժամանակ մկրտվողի մարմնի ինը մասերը դրոշմում են Մյուռոնով։ Ձեռնադրության խորհուրդ. Քահանայական, եպիսկոպոսական և կաթողիկոսական օծում