Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է 2024 թվականի հուլիսի 29-ին Երևան քաղաքի Կիևյան փողոցում տեղի ունեցած փոխհրաձգության դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի նախաքննությունը: Հիշեցնենք, որ հաղորդման առթիվ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու և ապօրինի զենք ձեռք բերելու պահելու, փոխադրելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվել և շարունակում են կատարվել քննչական և վարութային անհետաձգելի գործողություններ, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու հանձնարարություն էր տրվել Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը: