Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Սեպտեմբերի 4-ի և 5-ի երեկոյան ժամերին, 6-ին, 7-ի գիշերը հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Սեպտեմբերի 7-ի ցերեկը, 8-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։