7 տարի առաջ այս օրը` 2017 թվականի սեպտեմբերի 1-ին, մայրուղու արցախյան հատվածում, նախագահներ` Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի ներկայությամբ, տեղի ունեցավ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի պաշտոնական բացման արարողությունը: Ռազմավարական խոշոր նշանակություն ունեցող այս մայրուղու կառուցումը հնարավոր եղավ Համահայկական հիմնադրամի, նրա բազմաթիվ նվիրատուների, ՀՀ և Արցախի իշխանությունների, շինարարների և մեծ թվով այլ անձանց, կազմակերպությունների համառ ջանքերով: