«Հրապարակը» գրում է․ «Սյունիքի ՔՊ-ականների շրջանում իրարանցում է, մինչեւ սեպտեմբերի 15-ը պետք է ձեւավորվի Կապանի ՔՊ խորհուրդը, որը Նիկոլ Փաշինյանի որոշմամբ լուծարվել է հունիսին: Հիշեցնենք․ Սյունիք այցի ընթացքում Փաշինյանը պարզել էր, որ Կապանի կառույցում «շունը տիրոջը չի ճանաչում»՝ ներկուսակցական թշնամանք, բամբասանք, իրար տակ փորել, եւ այդ մթնոլորտում հնարավոր չէ ռեյտինգ ունենալ։ Նա նկատողություն էր տվել ՔՊ-ական պատգամավորներին, իսկ կառույցի ղեկավար Նարեկ Դավթյանին անգամ ցանկացել էր կուսակցությունից հեռացնել, բայց մարզպետի խնդրանքով չէր արել: