«Փաստ» օրաթերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ ցանկացած երկրի տնտեսություն հիմնված է առաջին հերթին հարկատուների, առավել ևս խոշոր հարկատուների աշխատանքի ու վճարած հարկերի վրա: Բնական է, որ գործունեության ընթացքում թերությունները բացառված չեն, սակայն մեր իրականության մեջ հաճախ կարելի է հանդիպել ոչ թե թերությունների մատնանշման՝ դրանք վերացնելու, շտկելու ցանկությամբ, այլ թիրախավորված հարձակումների: Ընդ որում, հետաքրքիր զուգադիպությամբ, հաճախ թիրախում են հայտնվում հենց խոշոր հարկատուները: Պատճառները կարող են տարբեր լինել, սակայն դրանից իրականությունը չի փոխվում: Օրինակ՝ հաճախ բնապահպանությամբ զբաղվող որոշակի շրջանակների կողմից թիրախավորվում է Հայաստանի տնտեսության ողնաշարը համարվող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տարիներ շարունակ առաջին խոշոր 1000 հարկատուների ցանկի առաջատարն է և հսկայական հարկեր է վճարում պետբյուջե: