«Այն Մհեր Սահակյանի դեպքին էր վերաբերում, որտեղ դատախազությունը հերթական անգամ հրահանգ ստանալով, կոնսպեկտել էր իմ խոսքերը կրճատել էր, իրենց հարմարացրած հատվածը բերել էին դատարան և ասում էին, որ ես բռնության կոչ եմ արել, որը առաջին ատյանի դատարանը արդարացրեց և հիմա վերաննիչ բողոք է ներկայացվել»,-դատարանի դիմաց հայտարարեց «Իմնեմնիմի» փոդքասի համահիմնադիր Նարեկ Սամսոյանը։ Նա հայտնեց, որ իր դեմ հարուցված բռնության կոչի հիմքով գործի արդարացման վճռի դեմ դատախազության ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը չեն ստացել և կասկած հայտնեց, որ այն ներկայացնելուց ընթացակարգեր են խախտվել։ Սամսոնյանը հայտարարեց, որ Մհեր Սահակյանի գործով շատերն էին կարծիք հայտնել, բայց Նիկոլ Փաշինյանի հրահանգով իր դեմ է գործ հարուցվել