Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Երեմիա մարգարեի հիշատակության օրը։ Երեմիա մարգարեն Աստվածաշնչի չորս մեծ մարգարեներից է: Qahana.am-ը գրում է, որ նրա մասին, համեմատաբար ավելի շատ վավերական տեղեկություններ կան: Ծնվել է Ն.Ք. 650-ական թվականներին, Երուսաղեմից ոչ շատ հեռու գտնվող Անաթովթ գյուղում: Նրա հայրը` Քեղկիան, քահանա էր: Երեմիան քարոզել և ապրել է Երուսաղեմում: Երիտասարդ տարիքից Աստծու կողմից կանչված լինելով` ողջ սրտով ծառայել է իր մարգարեական կոչմանը` հրաժարվելով ընտանիք կազմելուց և կյանքի բոլոր վայելքներից: