«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանությունը թերեւս համաձայն է Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, որ «հայերը ոչ մեկին պետք չեն», հակառակ դեպքում Բատկայի այդ սկանդալային հայտարարությունից շուրջ 10 օր անց պաշտոնական պատասխան կհնչեր որեւէ օղակից։ Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Բելառուսի նախագահը հարցազրույց էր տվել եւ հայ-ռուսական փոխհարաբերություններից էր խոսել. «Ո՞ւմ են պետք հայերը՝ մեզնից բացի։ Ոչ մեկին։ Թող զարգացնեն իրենց տնտեսությունը եւ կողմնորոշվեն իրենց ռեսուրսներով։ Ի՞նչ Ֆրանսիա կամ Մակրոն։ Վաղը նա չի լինի, եւ բոլորը կմոռանան Հայաստանի մասին»։