«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վարչապետի օգնական Հակոբ Աբրահամյանի կողմից ներկայացված կենսագրությունից պարզ է դառնում, որ նրա առաջին աշխատանքը որպես պաշտոնյա եղել է հենց վարչապետի օգնականի պաշտոնը, որը զբաղեցրել է 2022 թվականի մարտի 21-ից: Մինչ այդ նա 2010 թվականից մինչեւ 2019 թվականները զբաղվել է մասնավոր ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ ընթացքում՝ 2013-ից մինչեւ 2019 թվականները, եղել է «Պիվդոմ», «Պիվգորոդ-Ս», «Եվրասիա», «Նեվսկի Բերեգ» եւ մի շարք այլ ընկերությունների խմբի (Ռուսաստանի Դաշնություն) արտարժութային գործարքների վերահսկման պատասխանատու, միջազգային համագործակցության պայմանագրերի մենեջեր, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեության մենեջեր: