«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության հռչակման 33 ամյակն է։ Շուրջ 33 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախը Ադրբեջանից էլ շուտ հռչակեց իր անկախությունը Խորհրդային միությունից: Ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած արտաքին քաղաքականության հետեւանքով այսօր հայկական երկրորդ պետությունը կորսված է եւ պատմության մեջ առաջին անգամ՝ հայաթափված: Արցախի էջը այսուհետ փակված համարող ՔՊ իշխանության օրոք Հայաստանում արդեն վաղուց պետական մակարդակով Արցախի անկախության օրը չի իրականացվում որեւէ միջոցառում: