Մաքսային պարտավորություններից ազատվածը զավթել է շինհրապարակները. «ՄԼ Մայնինգ»-ի արտոնությունները. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ նախկին հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ )աշխատակազմի ղեկավար Դավիթ Սուքիասյանը շարունակում է ընդլայնել իր բիզնես գործունեությունը հանքարդյունաբերության եւ բնակարանաշինության ոլորտում: 100% բաժնեմասով նրան պատկանող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն այս պահին իրականացնում է Երեւանում գտնվող 14 եւ Արտաշատ քաղաքում գտնվող 1 նորակառույց բնակելի համալիրների կառուցապատման աշխատանքները։ Բացի սրանից՝ արտոնյալ հարկատու հանդիսացող «ՄԼ Մայնինգ» ՍՊԸ-ն ակտիվորեն զբաղվում է հանքարդյունաբերությամբ՝ մասնավորապես արտադրելով բետոն, բազալտի խճաքար, գետի խճաքար, գետի ավազ, գետի ավազ՝ լվացված, պերլիտային ավազ, լիթոիդային պեմզա, հրաբխային խարամ, կրաքար։ Այսինքն՝ ինքնաբավ շինարարության համար գրեթե ամեն ինչ. սպառողին է մատուցում 9 տեսակի արտադրանք։ Թվում է, թե կատարյալ աշխատող ընկերություն է, սակայն ՍՊԸ-ն մի քանի անգամ ազատվել է մաքսատուրքից: 2018 թվականի հունվարի 25-ին էլ «ՄԼ Մայնինգը» ստացել էր 2 մլրդ դրամի կամ 5 մլն դոլարի սարքավորումների ներմուծման մաքսատուրքի արտոնություն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն