2024 թվականի օգոստոսի 24-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել՝ տարեց հարևանուհու վնասվածք ստանալու վերաբերյալ: Նույն օրը՝ ժամը 21:08-ին, հաղորդում է ստացվել նաև «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից այն մասին, որ Նանսենի փողոցի բնակարաններից մեկից, պարանոցը կտրած վիճակում, րոպեներ առաջ իրենց մոտ է տեղափոխվել 85-ամյա մի կին, ում վիճակը գնահատվում է ծանր: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին։