«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 27-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ը, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տարոն-1, Տարոն-2, Տարոն-3, Տարոն-4, Տավրոս, 3-րդ մաս թաղամասերի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 28-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 9-րդ փողոցի 62ա, 62բ, 62վ, 62դ, 3ա, 3բ բազմաբնակարան շենքերի գազասպառողների գազամատակարարումը