ՍԴ-ն մերժել է Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը. «Փաստինֆո»

article-image

ՍԴ-ն մերժել է ԲԴԽ նախկին նախագահ, Երևանի ընդհանուր իրավասության նախկին դատավոր Ռուբեն Վարդազարյանի դիմումի քննությունը՝ պատճառաբանելով, թե խախտվել են ՍԴ դիմելու ժամկետները, փոխանցում է Փաստինֆոն։ Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանն արդեն երկրորդ անգամ է ՍԴ դիմում ներկայացնում՝ վիճարկելով իրեն կարգապահական պատասխանատվության ենթարկելու, իր լիազորությունները դադարեցնելու ԲԴԽ որոշումը։ ՍԴ-ն ներկայացված առաջին դիմումի քննությունը կարճել է դեռ 2023թ․ հոկտեմբեր ամսին։ Այս անգամ Վարդազարյանը դիմումը ներկայացրել է ՝ նոր ի հայտ եկած հանգամանքին հիմքով։ Մասնավորապես, ՍԴ-ն Դավիթ Հարությունյանի գործով որոշում էր կայացրել՝ արձանագրելով Կարեն Անդրեասյանի նախագահությամբ ԲԴԽ-ի կողմից նրա իրավունքների խախտումը, այդ թվում՝ լսված լինելու՝ դատավորի և նրա ներկայացուցիչների բացակայությամբ գործը քննելու առումով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն