«Հրապարակը» գրում է․ «Առողջապահական ոլորտի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հայաստանում Արեւմտյան Նեղոսի տենդից ոչ թե 1, այլ 4 մարդ է մահացել, 22 հոգու վիճակն էլ ծանր է՝ հոսպիտալացված են։ Մինչդեռ երկու օր առաջ նախարարությունը հաղորդեց, որ վերջին 14 օրվա ընթացքում այս տենդով վարակվածների թիվը հասել է 58-ի, նրանցից 41-ը հոսպիտալացված է, 4-ի վիճակը ծանր է, մեկ մարդ մահացել է: Ըստ աղբյուրի՝ ՀՀ առողջապահության նախարարությունը «Քովիդ-2» է անում՝ կեղծում են իրականությունն ու թվերը, չնայած մահվան առաջին դեպքը գրանցվել է օգոստոսի սկզբներին, սակայն նախարարության պատասխանատուները հանրությանն այդ վիրուսի մասին իրազեկեցին երկու շաբաթ անց, իսկ մահվան մասին առաջինը լրատվամիջոցներն են գրել։ Ավելին՝ ինֆենկցիոնիստների մասնակցությամբ կոնսիլիում չի հրավիրվել՝ քննարկելու իրավիճակը։