Հռչակագիրն ապահովում է մեր պետականության գոյության սկզբունքները, և պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրության պրեամբուլան պարունակում է հստակ հղում Հռչակագրին․ Պողոսյան

article-image

«Այսօր Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման օրն է։ Անկախության հռչակագիրը (այսուհետ՝ Հռչակագիր) և ՀՀ Սահմանադրությունն այն երկու հիմնարար փաստաթղթերն են, որոնք հանդիսանում են մեր պետականության իրավական գոյության և մեր ազգի պահանջատիրական լեգիտիմության հիմքը։ Հռչակագիրն ապահովում է մեր պետականության գոյության սկզբունքները, և պատահական չէ, որ ՀՀ Սահմանադրության պրեամբուլան պարունակում է հստակ հղում Հռչակագրին. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքներն ու համազգային նպատակները … ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։ Հռչակագրի 11-րդ կետը, հիմնավորելով մեր ազգային պահանջատիրության սկզբունքը, սահմանում է. «…11. Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն