2023թ. կապույտ հազի համաճարակային իրավիճակը բավականին լարված էր աշխարհում, հատկապես՝ Եվրոպական տարածաշրջանում, ինչը շարունակվում է 2024թ-ին, այսպես, 2021թ. արձանագրվել է 1761 դեպք , 2022թ.՝ 4151 դեպք, 2023թ.՝ 25 000 դեպք, 2024թ. առաջին եռամսյակում արդեն՝ 38000 դեպք: Դեպքերի զգալի աճ դիտարկվել է նաև 2016թ. (41 026 դեպք) և 2019թ. (34 468 դեպք): Հայաստանում նույնպես կապույտ հազի համաճարակային իրավիճակը լարված է վերջին 2 տարիներին՝ 2023թ. արձանագրվել է 50 դեպք (2/100.000), իսկ 2024թ. հունվար - հուլիս ամիսներին՝ 98 (3.3/100.000) դեպք: