«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արագածոտնի մարզպետն ինքն իր դեմ «հաղորդում» է տալիս. պետական աշխատանքին զուգահեռ նա բիզնեսով է զբաղվել: Չափազանց ազնի՞վ է Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը, թե՞ ծայրաստիճան անփորձ ու ոչ պրոֆեսիոնալ՝ դժվար է ասել, բաց նա իր պաշտոնական կենսագրության մեջ գրել է, որ 2013-2017 թվականներին, լինելով պետական ծառայող, աշխատելով ազգային վիճակագրության ծառայությունում, միաժամանակ 2010-2018 թթ. զբաղվել է բիզնեսով: Ծայրաստիճան հակաօրինական արարք, որի պատճառով բազմաթիվ ընդդիմադիրներ այժմ հալածվում են գործող իշխանությունների կողմից։