ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայ-ռուսական դաշինքի և մեր տարածաշրջանում Ռուսաստանի դերակատարման բարձրացման ընդդիմախոսներն ակամայից կողմ են հանդես գալիս Թուրքիայի դերի բարձրացմանը: Ակնհայտ է, որ Հայաստանի գլխավոր սպառնալիքը Թուրքիան ու Ադրբեջանն են։ Ավելին, Թուրքիան Հարավային Կովկասում իրականացնում է նաեւ Հավաքական Արեւմուտքի հիմնական դաշնակցի դերը։ Թուրքական ու ադրբեջանական սպառնալիքը թողած, նիկոլական, նիկոլամերձ ու արեւմտամոլ որոշ ուժեր սկսել են հերթական հակառուսական հիստերիան տարածել։ Նմանատիպ վիճակ էր նաեւ շուրջ 100 տարի առաջ։