«Փաստ» օրաթերթը գրում է. Արցախյան հակամարտության ու բանակցային գործըթացի ողջ ընթացքում, առավել ևս 2018 թվականի իշխանափոխությունից հետո երկու երկրների խորհրդարանները շփման առանձնակի եզրեր չեն ունեցել, առավելագույնը ԵԽԽՎ-ում կամ այլ հարթակներում միմյանց դեմ հայտարարություններ անելն ու իրար մեղադրելն է եղել։ «Փաստ» թերթի տեղեկություններով, արդեն աշնանը Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է՝ ակտիվացնեն խորհրդարանական դիվանագիտությունը։