Այսօր Աստվածամոր Վերափոխման տոնին մենք ավանդության համաձայն խաղող ենք օրհնում՝ որպես առատության խորհրդանիշ և, միևնույն ժամանակ, որպես մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խորհուրդը։ Ինչպես խաղողի ճմլվելուց հետո ստացված գինին քաղցրություն է հաղորդում մեզ, այնպես էլ մեր Տերը, թեպետ դառն ճանապարհով, Իր արյան քաղցրությամբ գնեց մեզ։ Աստվածամոր Վերափոխման խորհուրդը երեք շերտ ունի. Առաջինը ՀԱՎԱՏԱՐՄՈՒԹՅԱՆ խորհուրդն է. Հիսուս Քրիստոսի՝ Որդու հավատարությունն է իր մոր հանդեպ, ում նկատմամաբ խնամք տածեց մինչև անգամ Իր խաչի վրա գտնվելիս և ապա Աստվածամոր ննջումից հետո նրան վերափոխեց Իր մոտ։