Իրանի հարվածի ձգձգումը կարող է կապված լինել այդ գործողության մասշտաբայնության հետ, որը մանրամասն պլանավորվում է և կարող է ռեգիոնում չսահմանափակվել տեղային օպերացիայով ու լայնամասշտաբ պատերազմի վերածվել:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Տարբեր երկրների հետախուզական ծառայությունները, գրեթե ամենօրյա ռեժիմով, կանխատեսումներ են անում Իրանի` Իսրայելի ուղղությամբ մասշտաբային հարվածների մասին: