Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը «բռնակցել» տերմինով ներկայացնելու ձևակերպումը կենթարկվի վերանայման և կվերաթողարկվի արդեն փոփոխված տարբերակը։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանն՝ անդրադառնալով հանրակրթական դպրոցների «Հայոց պատմություն» առարկայի 8-րդ դասարանի նոր ստեղծված տարբերակի հետ կապված անհանգստություններին ու մտահոգություններին, որոնք վերաբերում են թեմաներից մեկում «բռնակցում» բառն օգտագործելուն։