Հայաստանում կապիկի ծաղիկ հիվանդության դեպք չի գրանցվել, իսկ ներթափանցման և հետագայում տարածման ռիսկը համարվում է ցածր: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Օգոստոսի 14-ին, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) վերջին երկու տարում արդեն երկրորդ անգամ հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ, ինչը պայմանավորված է Կոնգոյում և Աֆրիկայի որոշ երկրներում կապիկի ծաղիկ հիվանդության դեպքերի աճով, ինչպես նաև՝ սեռական ճանապարհով փոխանցվող վիրուսի նոր շճախմբի տարածմամբ: