Մոսկվան ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա դպրոցներ տեղափոխել ութերորդ դասարանի պատմության դասագիրքը, որը խեղաթյուրում է 18-րդ դարավերջի և 19-րդ դարասկզբի Հարավային Կովկասի իրադարձությունները։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ: Գերատեսչությունում պարզաբանել են, որ սույն դասագրքի գլուխներից մեկում «Արևելյան Հայաստանի բռնի միացումը Ռուսաստանին» սադրիչ վերնագրով վերանայվել են 1826-1828 թվականների ռուս-պարսկական պատերազմի արդյունքների գնահատականները, և Թուրքմանչայի խաղաղությունը կոչվել է Արևելյան Հայաստանի «բռնակցումը»: