«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Արեւմտամետներն ուզում են ՍԴ դիմել: Նիկոլ Փաշինյանը Հայաստանը դարձրել է Արեւմուտքի գործիք՝ ընդդեմ Ռուսաստանի, եւ արդեն թույլ է տալիս, որ իր երկրում այլ պետության դեսպանությունը բացահայտ պայքարի իր ռազմավարական դաշնակցի դեմ։ Պարզվում է՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանությունը վերջերս գրանտ է հատկացրել ուկրաինացիներին, որի նպատակը, մեղմ ասած, հակառուսական քարոզչությունն է: Այդ նպատակով նաեւ տելեգրամյան ալիք է բացվել՝ «Հակաֆոսֆոր» անվամբ։