«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԱԳՆ-ն բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է մեկամսյա ժամկետում հստակեցնել և խաղաղության պայմանագիր ստորագրել Ադրբեջանի հետ: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ ԱԳՆ-ին գրավոր հարցում է ուղարկել, որով խնդրել ենք ներկայացնել, թե խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններն ինչ փուլում են գտնվում, արդյոք այս պահին երկխոսություն ընթանում է, թե ոչ։ ՀՀ ԱԳՆ-ից լրատվության և դիվանագիտական վարչության պետի պաշտոնակատար Իննա Թորգոմյանը «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանը պատասխանել է. «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ խաղաղության պայմանագրի և վերջինիս շուրջ բանակցությունների և գործընթացի մասին հանրությանը պատշաճ կերպով պարբերաբար տեղեկացվում է պաշտոնական հաղորդագրությունների միջոցով»։