Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կապիկների ծաղիկի համաճարակը հայտարարել է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակ։ Նախօրեին Աֆրիկյան հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) արտակարգ դրություն էին հայտարարել առողջապահության ոլորտում՝ կապիկների ջրծաղիկի բռնկման պատճառով: Նրա խոսքով՝ 2023 թվականին կապիկների ջրծաղիկի գրանցված դեպքերի թիվը զգալիորեն աճել է, իսկ այս տարի այն գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը. գրանցվել է ավելի քան 14 հազար դեպք, որոնցից 524 — ը մահացու են: