Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով այսօրվա նիստը չկայացավ, քանի որ վկան կրկին չէր ներկայացրել դատարան։ «Արդեն երկրորդ անգամ է վկան, ինչ-որ հանգմանքներ նշելով, չի ներկայանում։ Այս անգամ՝ արտասահմանում է գտնվում։ Հրապարակվեց, որ վերադառնալու հետ կապված անձնագրային խնդիր կար։ Կանխավարկածն այն է, որ պետք է հավատանք»,- դատարանի դիմաց լրագրողներին ասաց պաշտպան Ռուբեն Մելիքյանը։