«Մենք անընդհատ ասում ենք, որ պետք է գնանք զարգացած հասարակություն, բայց բոլոր զարգացած հասարակություններով երկրներում գոյություն ունի հանրային ոչ նորմատիվ լեքսիկա»,- դատարանի դիմաց հայտնեց «Իմնեմնիմի» պոդքաստի համահիմնադիր Վազգեն Սաղաթելյանը։ Վերջինս հիշեցրեց, որ հանրային մեղադրողն ասում է, թե այդ զարգացած հասարակություններով երկրները 250 տարի քաղաքացիական պատերազմ են տեսել, նոր հասել են այդ մակարդակին։