Օրերս տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ «ԱՐՄՈՆ» ընկերությունը պատրաստվում է չեղարկել Արարատի մարզում նախատեսվող ներդրումային ծրագիրը: Խոսքը մեծ աղմուկ բարձրացրած կոկորդիլոսաբուծարանի մասին է, որի ստեղծման մասին հայտնել էր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, իր գործունեության 100-րդ օրն ամփոփող ասուլիսի ընթացքում: Ասուլիսը տեղի է ունեցել 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ մոտ մեկ տարի առաջ: Սակայն հանրության շրջանում բուռն արձագանք ստացած ծրագիրը մեծ հավանականությամբ չեղարկվելու է: