Նախկին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով Երևանի քրեական դատարանի Ավան նստավայրում(«Իմնեմնիմի»-ի գործ) նախնական դատալսումների այսօրվա նիստի մեկնարկին հանրային մեղադրողը միջնորդություն ներկայացրեց Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցի կիրառման հարցի վերաբերյալ։ Նա ասաց, որ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի՝ վարչական վերահսկողությանը վերաբերող 03.06.2024 թվականին կայացրած դատարանի համապատասխան ակտում վրիպակներ կան և առաջարկեց ուղղել այն։ Մեղադրող կողմը առաջարկեց Նարեկ Սամսոնյանի նկատմամբ կիրառել շաբաթական երեք անգամ բնակության վայրի մոտ գտնվող պրոբացիայի ծառայությունում գրանցվել և նրա վարքագծի հսկողությունն իրականացնել օրենսդրությամբ սահմանված հատուկ էլեկտրոնային միջոցնեով՝ հիմք ընդունելով Վերաքննիչ դատարի ներկայացրած դիրքորոշումը։