«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանն ու խմբակը հայտարարում էին, թե ծառայողական մեքենաների քանակը կրճատելու են, «պադավատապետությանը» վերջ են դնելու, հեծանիվով գործի գնալու լոբբինգ էին անում։ Սակայն շատուշատ խոստումների պես դա էլ գրվեց սառույցին, ճիշտ հակառակը՝ Հայաստանում ծառայողական մեքենաների քանակն ու գները աճում են լույսի արագությամբ։ Շաբաթներ առաջ կառավարության աշխատակազմը թանկարժեք ամենագնացներ ձեռք բերելու որոշում ընդունեց, ապա նաեւ՝ Երեւանի քաղաքապետարանը։ Վատ օրինակը վարակիչ է լինում՝ հիմա էլ որոշել են նրանցից հետ չմնալ տեղական իշխանիկները։