«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ Երևանի Սայաթ-Նովա փողոցն ամբողջությամբ պարալիզացվել էր, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ուղևորվում» էր ՔՊ վարչության նիստին: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները փոխանցում են, որ ՔՊ-ն սկսել է արդեն իր ներսում «մաքրել» շարքերը, որպեսզի 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին կարողանան հաղթանակ ապահովել: