«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Քաղավիացիայում վերջին իրադարձությունները 4-5 տարվա վաղեմություն ունեն (Տե՛ս լուսանկարը)։ Ուսումնասիրելով երկրի ստրատեգիական ոլորտի` ավիացիայի կոմիտեի պաշտոնական կայքը` «Ժողովուրդ» օրաթերթը նկատեց, որ «օդում» կյանքը պարզապես կանգ է առել։ «Նորություններ, հայտարարություններ և հաշվետվություններ» բաժինները ավետում են տարիներ առաջ տեղի ունեցած ինչ-որ աննշան իրադարձություններ։