Ապօրինություն դրսևորած դատախազը դատավոր է դարձել ու ավելացրել եկամուտները. «Ժողովուրդ»

article-image

Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Վահե Դոլմազյանը, ով քննում է ամենասկանդալային քրեական գործերը, դատավորի պաշտոնին նշանակվել է 2022 թվականին։ Մինչ այդ Դոլմազյանը եղել է Լոռու մարզի դատախազի տեղակալ։ Ըստ 2024 թվականի` գույքի, եկամուտների, ծախսերի և շահերի հայտարարագրի` Դոլմազյանը հայտարարագրել է 3 անշարժ գույք, 1 բնակարան բազմաբնակարան բնակելի շենքում` Վանաձոր քաղաքում, որը 2008-ին է ժառանգություն ստացել, 1 ավտոտնակ կրկին Վանաձորում՝ 1 մլն 990 հազար դրամ արժողությամբ, որը գնել է 2022 թվականին: Դատավորը 2021 թվականին միանձնյա իրավունքով ձեռք է բերել հողամաս Վանաձոր քաղաքում: Դոլմազյանը հայտարարագրել է ևս մեկ բնակարան, որը փաստաթղթերով, կամ փաստացի, իրեն չի պատկանում, սակայն շահագործվում է նրա կողմից. բնակարանը գտնվում է Երևանում։ Դոլմազյանը 2019 թվականին ձեռք է բերել բավականին հին՝ 1997 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի մեքենա։ Դատավորի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 1․3 մլն դրամ, որը հաշվետու տարվա համեմատ աճել է գրեթե 2 անգամ: Կանխիկ դրամական միջոցները կազմել են 220 հազար դրամ, որը տարեսկզբի համեմատ ավելացել է 70 հազար դրամով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն