«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ինչո՞ւ դատավորները ամառվա թեժ օրերին որոշեցին ժողով հրավիրել եւ ուսումնական հանձնաժողովի անդամ ընտրել։ Բանն այն է, որ 2024 թվականի հուլիսի 24-ին ԲԴԽ-ի թեթեւ ձեռքով դադարեցվեցին ուսումնական հանձնաժողովի անդամ դատավոր Արթուր Ստեփանյանի լիազորությունները, ու հանձնաժողովը, դատավորի հեռանալուց հետո, չի կարողանում աշխատել բնականոն հունով։ Արդյունքում` չնայած թեժ ամառ է ու դատավորներից շատերը հանգստի են, բայց ներքին կարգով ասել են. «Պետք է ամեն ինչ անեք, գաք, որ քվորումը ապահովվի»։