«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ի բոլոր մարզային միջոցառումներին ներկա Տիգրան Պարսիլյանը ՀՀ Ազգային Ժողով է եկել 2023 թվականի նոյեմբերին` «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանի մահից հետո` նրան փոխարինելու։ Պարսիլյանը քաղաքական դաշտ է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո։ 2013 թվականից «Քաղաքացիական պայմանագիր» քաղաքական միավորման հիմնադիր անդամ է, 2015 թվականից՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: