«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանական ընդդիմությունը սեպտեմբերին հանդես կգա ԱԺ նոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: Հերթական քննիչ հանձնաժողովը զբաղվելու է հունիսի 12-ին ԱԺ բակում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ցույցի մասնակիցների նկատմամբ ոստիկանների գործողությունների ուսումնասիրությամբ: Հիշեցնենք, որ ընդդիմության հավաքի ժամանակ ուժայինները կիրառել էին հատուկ միջոցներ՝ լուսաձայնային նռնակներ, անգամ՝ «Զարյա 3» տեսակի արգելված հատուկ միջոցը: Դրանից ընդամենը օրեր անց՝ հունիսի 26-ին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «հանկարծ» ապօրինի որոշում կայացրեց՝ մաքրագրելով հանցանքը: Նա փոխեց «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները հաստատելու մասին» հրամանն ու «Զարյա 3»-ի կիրառումը ներառեց թույլատրելի հատուկ միջոցների շարքում։