ՍԴ որոշումը սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով ուղիղ իրավական հետևանք չունի. Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմ

article-image

«Սահմանադրական դատարանը 2024 թվականի հուլիսի 22-ի ՍԴՈ-1741 որոշմամբ արձանագրեց, որ Դատախազության և Վճռաբեկ դատարանի կողմից որպես օրենսդրական բաց որակված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309.1-րդ հոդվածը Սահմանադրական է և համապատասխանում է Սահմանադրության պահանջներին․ այսինքն՝ մերժեց Վճռաբեկ դատարանի և դատախազության դիմումը»,-նման հայտարարություն է տարածել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը՝ արձագանքելով ՍԴ որոշմանը։ Հայտարարության մեջ նշվում է. «Համոզված լինելով, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը և ՀՀ Սահմանադրական դատարանը ծանոթացել են ԵԴ/0253/01/19 քրեական գործով վարույթային նյութերին, պետք է արձանագրենք, որ նշված գործով չի ներկայացվել արարքի որակումը փոփոխելու միջնորդություն դատավարական իմաստով հենց միջնորդությունների փուլում, որը ենթադրաբար մերժված լիներ Դատարանի կողմից և այն ՍԴ որոշմամբ որպես նոր հանգամանք տարիներ անց վերացվեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն