Հայաստանի պաշտոնական աղբյուրները շարունակում են լռել այն մասին, թե ընդունել է արդյոք հայկական կողմը Ադրբեջանի հրավերը՝ մասնակցել Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովին: ԱԳՆ-ն, ի պատասխան այս մասին «Հրապարակ»-ի գրավոր հարցմանը, ուղարկել է այն ստանդարտ տեքստը, որը սովորաբար շարադրում է այս կամ այն հարցի ուղիղ պատասխանից խուսափելու համար։ «Ի պատասխան Ձեր հարցման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ պատվիրակությունների արտասահմանյան այցերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվում է հանրությանը պատշաճ ժամկետներում: Հայաստանի Հանրապետությունը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է 1 ամսվա ընթացքում Ադրբեջանի հետ վերջնականացնել եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը եւ շարունակում է Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում առաջնորդվել այդ մոտեցմամաբ», -նշված է պատասխանում: