«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Սեպտեմբերի 28-29-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կարեւոր իրադարձություններ են սպասվում. տեղի կունենան Մայր Տաճարի վերաօծումը եւ սրբալույս Մյուռոնի օրհնությունը։ Մայր աթոռում, Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ, պատրաստվում են այս կարեւոր իրադարձություններին, քանի որ մտադիր են հավուր պատշաճի եւ մեծ շուքով կազմակերպել ծիսակատարությունները։ Ավելին, մեր աղբյուրների փոխանցմամբ` ի թիվս շատ հյուրերի Ամենայն Հայոց կաթողիկոսը 1500 սփյուռքահայի է հրավիրել՝ արարողությանը մասնակցելու։