«Իրավունք» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ զգուշացնելով, որ եթե տեղյակ չէ, իմանա, որ, կարծես թե, արդեն ունենք նոր վարչապետ: Չգիտեմ՝ իրեն այդ մասին ասե՞լ են, թե` չէ: Բայց եթե Նիկոլ Փաշինյանը հեռախոս եւ ինտերնետ ունի, կարող է մտնել ՀՀ քննչական կոմիտեի ֆեյսբուքյան էջ: Որ մտնի, մեր վարչապետացուին կտեսնի՝ Արգիշտի Քյարամյան: Ինքը լրիվ դերի մեջ է: Եվ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի՝ գեներալի կոչում եւ համազգեստ ունի: Բայց մի անգամ այն վարչապետի այցելություն է իրականացրել Գեղարքունիքի մարզ: Քննչական կոմիտեի ղեկավարը մարզային այցելությունների ինչի՞ է գնում: Ինքն այնտեղ ունի մի ստորաբաժանում, որտեղ կա շատ շատ 10-12 աշխատող: